Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միխայիլ Խոդորկովսկին պատրաստվում է մամուլի ասուլիսի

Միխայիլ Խոդորկովսկին պատրաստվում է մամուլի ասուլիսի
21.12.2013 | 22:55

ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու պատժաժամկետը լրանում էր 2014-ի օգոստոսին, 2013-ի դեկտեմբերի 20-ին, ՌԴ նախագահի ներման հրամանագրով ազատ արձակվելուց հետո, նա անմիջապես մեկնեց Գերմանիա, որտեղ բուժման կուրս է անցնում մայրը: Նա արդեն հանդիպել է ծնողներին և ԱՄՆ-ից եկած որդուն: Իր հետագա քայլերի մասին Խոդորկովսկին պատրաստվում է պատմել դեկտեմբերի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսում: Նա արդեն հրապարակավ շնորհակալություն է հայտնել ԳԴՀ նախկին արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերին, որ գլխավոր դերակատարն է նրա վաղաժամկետ ազատ արձակման գործում: ԱՄՆ-ի պետաքարտուղար Ջոն Քերին ողջունել է Խոդորկովսկու ազատ արձակումը: «Մենք քանիցս անհանգստություն ենք արտահայտել Ռուսաստանում արդարադատության ընտրողաբար կիրառման և գործակարգային խախտումների վերաբերյալ, այդ թվում նաև Միխայիլ Խոդորկովսկու և նրա բիզնես գործընկեր Պլատոն Լեբեդևի դեմ, որ դեռ բանտում է»,-հայտարարել է նա:

Դիտվել է՝ 2765

Մեկնաբանություններ